Ընդհանուր ստոմատոլոգիա
Ընդհանուր ստոմատոլոգիայի նպատակը ատամների և լնդերի առողջության պահպանությունն է։ Մեր մասնագետները կիրառում են ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ կարիեսի, ատամնային ցավերի, բորբոքային և այլ խնդիրների արդյունավետ կանխարգելման ու բուժման համար։Մենք կարևորում ենք ոչ միայն հիվանդության բուժումը, այլև դրա պատճառների վերացումը՝ ապահովելով երկարաժամկետ արդյունք և առողջ ժպիտ։ Յուրաքանչյուր բուժում իրականացվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով պացիենտի կարիքներն ու հարմարավետությունը։
Բացի այդ, մեր կլինիկան առաջարկում է ատամների խնամքի և կանխարգելման ամբողջական ծրագիր, որն ընդգրկում է պարբերական ստուգումներ, պրոֆեսիոնալ մաքրում և հիգիենայի խորհրդատվություն։ Սա թույլ է տալիս պահպանել առողջ ատամնաշար և կանխել բարդությունների առաջացումը վաղ փուլերում։
Մեր թիմը հոգ է տանում, որպեսզի յուրաքանչյուր այց լինի հնարավորինս հարմարավետ և անցնի առանց ցավի։ Մենք օգտագործում ենք միայն անվտանգ և որակյալ նյութեր՝ ապահովելով բարձր արդյունք և պացիենտի լիարժեք բավարարվածություն։